ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
18.09.2018 | 00:06

Խաղաղությամբ Քո, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է ամենայն մտքից, պատսպարի՛ր մեզ ու աներկյուղ պահիր ամենայն չարից: Հավասարեցրու՛ մեզ Քո ճշմարիտ երկրպագուներին, որ հոգով ու ճշմարտությամբ Քեզ են երկրպագում: Քանզի ամենասուրբ Երրորդությանդ վայել է փառք ու պատիվ, այժմ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Դիտվել է՝ 1749

Մեկնաբանություններ